Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ

Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ
22.05.2018 | 12:11

Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։ Մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։ Մաեստրո Պենդերեցկին, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է. «Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է գրավելու։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Յոթ օրերի ընթացքում ժյուրին ինը երկրներ ներկայացնող 16 թավջութակահարներից կորոշի լավագույնին։ Մրցույթի ժյուրին նախագահում է մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։
1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:


Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։
Խաչատրյանական մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք ստանալ այստեղ:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ